• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Daily Mail. Անդոնի Իրաոլան Անչելոտիին փոխարինելու թեկնածուների թվում է

Հոդվածներ

Daily Mail. Անդոնի Իրաոլան Անչելոտիին փոխարինելու թեկնածուների թվում է
18.02.2025
795 0

Անդոնի Իրաոլան իրական շանսեր ունի Մադրիդի «Ռեալը» գլխավորելու։ 

Daily Mail-ը գրում է, որ «Բորնմութի» ներկայիս գլխավոր մարզիչը կարող է հայտնվել «Ռեալի» շորթ-լիստում, եթե Անչելոտին ամռանը հեռանա ակումբից։ 

«Սերուցքայինները» հետևել են, թե ինչպես են ընթանում նրա գլխավորած «Բորնմութի» գործերը ԱՊԼ-ում։ Նրանք այս պահին հինգերորդն են մրցաշարային աղյուսակում։

Նշվում է, որ «Ռայո Վալեկանոյի» նախկին մարզչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը»։ 

Հիշեցնենք, որ Անչելոտիին փոխարինելու գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ Խաբի Ալոնսոն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված