«Ռեալը» մտածում է Նիկո Պասին «Կոմոյից» հետ վերադարձնելու տարբերակի մասին։
Marca-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում շատ գոհ են արգենտիանցու գրանցած պրոգրեսից ու առաջիկա ամռանը միգուցե վերադարձնեն նրան։ Մրցաշրջանի ավարտին ակումբում արդեն հստակ որոշում կկայացնեն իրենց սանի ապագայի վերաբերյալ։
Եթե «Սերուցքայինները» որոշեն ակտիվացնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները հետ գնելու կետը, ապա այն 9 մլն եվրո կարժենա։
Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում 20-ամյա ֆուտբոլիստը «Կոմոյի» կազմում մասնակցել է 20 հանդիպան՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am