Դավիդ Ալաբան և Անտոնիո Ռյուդիգերը կարող են պատրաստ լինել «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք պատասխան հանդիպմանը։
As-ի փոխանցմամբ, երկու պաշտպաններն էլ նախատեսվածից շուտ շարք կվերադառնան և կլինեն Կարլո Անչելոտիի տրամադրության տակ։
Ինչ վերաբերում է Լուկաս Վասկեսին, ապա իսպանացին չի հասցնի վերականգնվել նախքան «Սիթիի» դեմ կայանալիք հանդիպումը ։ Ի սկզբանե նշվում էր, որ նա մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 3 շաբաթ, սայակն այդ ժամանակահատվածը կարող է կրճատվել։
Ալաբան և Ռյուդիգերը արդեն վաղը կկարողանան լիարժեք մարզվել ընդհանուր խմբի հետ։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին։ Դիմակայության առաջին խաղում «Ռեալը» մրցակցի հարկի տակ 3։2 հաշվով առավելության է հասել։
Los Merengues, Realmadrid.am