Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Օսասունա» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
16.02.2025
982 0

Իսպանիայի առաջնության 24–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ–ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց «Օսասունայի» հետ հանդիպումը։

«2020 թվականի աշնանից ի վեր առաջին անգամ «Ռեալ Մադրիդը» Լա Լիգայի երեք անընդմեջ տուրերում միավորներ կորցրեց։

 «Ռեալ Մադրիդը» բոլոր մրցաշարերում անընդմեջ 4 խաղում գոլ է բաց թողել 11-մետրանոցից։

Բելինգեմը ստացավ իր կարիերայի 3-րդ կարմիր քարտը, որոնցից 2-ը՝ «Ռեալի» կազմում։

Կամավինգայի խախտումներից հետո այս մրցաշրջանի 20 խաղում արդեն 3 անգամ 11-մետրանոց հարված է նշանակվել՝ «Լիլի» (Չեմպիոնների լիգա), «Բարսելոնայի» (Իսպանիայի սուպերգավաթ) և «Օսասունայի» (Լա Լիգա) դեմ հանդիպումներում։

Ներկայումս Մբապեն «Ռեալի» կազմում խփել է 25 գոլ՝ մեկով ավելի, քան թիմի լավագույն ռմբարկուն նախորդ մրցաշրջանում (Վինիսիուսը)։

Մբապեն 2025 թվականին արդեն 11 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։ Թոփ-5 եվրոպական առաջնությունների ֆուտբոլիստներից միայն Դեմբելեն (ՊՍԺ) ունի ավելի շատ գոլ (15)։

Ռոդրիգոն անցկացրեց իր 250-րդ հանդիպումը «Ռեալ Մադրիդի» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով հինգերորդ բրազիլացին, որը հասել է այդ ցուցանիշին։ Նրանից առաջ այս նվաճմանը հասել են Մարսելոն (546), Ռ. Կառլոսը (527), Կազեմիրոն (336) և Վինիսիուսը (296)։


Ամենակարդացված