ՈՒԵՖԱ-ն տուգանել է Ջուդ Բելինգեմին Սլովակիայի դեմ խաղում վերջինիս վարքագծի համար։
ԵՎՐՈ 2024-ի 1/8 եզրափակչում Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթանակի հասավ սլովակների նկատմամբ։ Հանդիպման 90+5-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ջուդ Բելինգեմը և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Գոլից հետո Ջուդը ձեռքով շարժում էր կատարել աճուկի հատվածում և մեկնաբանել, որ այդ կերպ նա կատակել է իր մոտ ընկերների հետ։
Ուսումնասիրությունից հետո ՈՒԵՖԱ-ն որոշել է չորակազրկել անգլիացուն։ Փոխարենը Բելինգեմը 20.000 եվրո տուգանք կվճարի։
Los Merengues, Realmadrid.am