«Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալն, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայում», ապացուցում է, որ պետք է կրկին հնարավորություն ստանա Մադրիդում:
Հռոմեական ակումբի կազմում իսպանացին մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հատկանշական է, որ 23-ամյա ֆուտբոլիստի վիճակագրությունը ավելի լավն է, քան թիմի հիմնական ռմբարկու Էդին Ջեկոյի ցուցանիշը: Բոսնիացին 20 խաղում խփել է 8 գոլ ու կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Իսպանական մամուլը կարծում է, որ մրցաշրջանի ավարտին «Ռեալը» կդիտարկի Մայորալին ժամանակից շուտ հետ բերելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Հռոմ է տեղափոխվել 2 մրցաշրջան անցկացնելու համար:
Fanat, REalmadrid.am