• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Մանչեսթեր Սիթիի» դեմ հաղթական խաղը

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Մանչեսթեր Սիթիի» դեմ հաղթական խաղը
12.02.2025
470 0

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ–օֆֆում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3–2 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։

Բրահիմ 

«Մենք «Մանչեսթեր Սիթիի» դարպասին շատ պահեր ստեղծեցինք՝ օգտվելով նրանց սխալներից։ Այսօր մենք թիմային ֆանտաստիկ աշխատանք կատարեցինք։ Սա «Ռեալ Մադրիդն» է։ Բայց դիմակայությունը դեռ չի ավարտվել, «Բեռնաբեուում» մեզ սպասում է պատասխան հանդիպում։

 «Ինչու չնշեցի իմ գո՞լը։ Ես հանդես եմ գալիս պատմության լավագույն ակումբում, և ես անչափ երջանիկ եմ, որովհետև միշտ երազել եմ այստեղ լինել։ Չնայած ուրախ էի, որ հաշիվը հավասարեցրինք, չեմ տոնել, քանի որ անչափ շնորհակալ եմ «Մանչեսթեր Սիթիին»։ Այդ ակումբում իմ հանդեպ անհավանական վերաբերմունք է եղել»։

Բելինգեմ 

«Այսօր մենք լավ խաղացինք։ Տարօրինակ է, որ մենք հիանալի սկսեցինք հանդիպումը, բայց առաջինը գոլ բաց թողեցինք։ Մենք շատ պահեր ունեցանք մրցակցի դարպասի մոտ և ի վերջո կարողացանք օգտագործել դրանք։ Մենք արժանի էինք այս հաղթանակին։

«Իմ գո՞լը։ Պարզապես շարունակեցի վազել մրցակցի տուգանային հրապարակ»։

«Չուամենին ու Ռ. Ասենսիոն այսօր փայլուն խաղացին»։

Կուրտուա 

«Մենք գիտեինք, որ պետք է բարելավենք մեր պրեսինգը։ Միշտ հաճելի է հաղթել։ Մենք հրաշալի հանդիպում անցկացրինք, չնայած երկու գոլ ընդունեցինք։ Մենք գերիշխեցինք ու արժանի էինք հաղթանակի։ Հիմա պետք է նույնը կրկնենք պատասխան խաղում։ Մենք չենք կարող մտածել, որ արդեն դուրս ենք եկել 1/8 եզրափակիչ»։

Սեբալյոս 

«Մենք լավ հանդիպում անցկացրինք, բայց պետք է այդպես խաղանք յուրաքանչյուր խաղում։ Եթե հարձակման գծի ֆուտբոլիստները պաշտպանությունում նույն կերպ աշխատեն, ինչպես այսօր, մենք կկարողանանք հաղթել ցանկացածին։ Մենք շատ վտանգավոր պահեր ունեցանք մրցակցի դարպասի մոտ»։

«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների պաստա՞ռը։ Նրանք կարող են անել այն, ինչ ուզում են, բայց մենք մեր կազմում ունենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին՝ Վինիսիուսին»։

Չուամենի 

«Սա «Ռեալ Մադրիդն» է։ Մեր համար մրցաշրջանը սկսվում է փետրվարին»։


Ամենակարդացված