Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հաստատել է, որ Կիլիան Մբապեն շարունակելու է հանդիսանալ հավաքականի ավագը։
«Ռեալի» հարձակվողը հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական՝ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի հանդիպումներին մասնակցելու համար։ Աշնանը նա բաց էր թողել հավաքականի երկու հավաքները։
«Ես զրուցել եմ Կիլիանի հետ ու կարող եմ հաստատել, որ նա լինելու է հավաքականի ավագը։ Կան պարտականություններ, որոնք գնալով ավելի կարևոր են դառնում։ Հարցազրույցներից հրաժարվում են ֆուտբոլիստները, և ոչ թե ես կամ հավաքականի մամլո քարտուղար Ռաֆայել Ռայմոնը։ Լրատվականների հանդեմ ունեցած պարտականությունները կարևոր են, և Կիլիանը դրանք կատարում է, եթե անգամ քիչ է շփվում լրատվակնների հետ։ Դա մեծ էներգիա է խլում և նույնսիկ իր մեջ կարող է որոշակի ռիսկեր պարունակել որոշակի հարցերի և թեմաների պարագայում։ Կիլիանը գիտի իր պարտականությունների մասին և դա շատ լավ է». նշել է Դեշամը։
Los Merengues, Realmadrid.am