Հոդվածներ

«Ռեալը»՝ Եվրոպայի 6–ակի սուպերգավաթակիր (տեսանյութ)
14.08.2024
7977 0

Վարշավայում Մադրիդի «Ռեալը» Եվրոպայի սուպերգավաթի եզրափակիչում մրցեց «Ատալանատայի» հետ, հաղթեց 2–0 հաշվով և 6–րդ անգամ նվաճեց պատվավոր տիտղոսը։

Հանդիպման առաջին կեսն անցավ գոլազուրկ ոչ–ոքի, սակայն երկրորդ կեսում աչքի ընկան Ֆեդերիկո Վալվերդեն (59') և Կիլիան Մբապեն (68'), որը պաշտոնական խաղերում նորամուտը նշեց ճերմակ մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» Եվրոպայի սուպերգավաթակիր դարձել է նաև  02/03, 14/15, 16/17, 17/18, 22/23 մրցաշրջաններում։

ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված