• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռ․ Դիաշ․ «Մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ՝ «Ռեալին» կանգնեցնելու համար»

Հոդվածներ

Ռ․ Դիաշ․ «Մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ՝ «Ռեալին» կանգնեցնելու համար»
10.02.2025
909 0

Չեմպիոնների լիգայի փլեյ–օֆֆ փուլի անցումային խաղերի շրջանակներում Մադրիդի «Ռեալն» առաջին խաղում կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին» (12.02.2025, 00:00)։

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանի նախախաղային մամուլի ասուլիսը

 «Ռեալի» վնասվածքնե՞րը։ Առաջին սխալը, որը կարող ենք անել, դա զոգոնությունը թուլացնելն է՝ մրցակցի պաշտպանությունում բացակա ֆուտբոլիստների պատճառով։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք նաև օգտվել «Ռեալի» այս խնդրից։ Ամեն դեպքում, այս դիմակայությունում մենք պետք է համապատասխանենք «Ռեալի» մակարդակին։

Մբապեի և Հոլանդի դիմակայությո՞ւնը։ Սա «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» հանդիպումն է։ Ակնհայտ է, որ երկու թիմերում էլ հանդես են գալիս ֆանտաստիկ ֆուտբոլիստներ։

Մենք արդեն շատ անգամներ հանդիպել ենք Կիլիանի դեմ։ Նա միակ վտանգը չի եղել մեզ համար․ Նեյմարը և Մեսսին նույնպես մեծ սպառնալիք էին։ Ինչքան հուսալի գործենք պաշտպանությունում, այնքան լավ մեզ համար։

«Ռեալի» ներկայացուցիչների բացակայությունը «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանա՞կ։ Չեմ պատրաստվում ժամանակ ծախսել մտածելով՝ դա անհարգալից վերաբերմունք էր, թե ոչ։ Ես ուրախ էի Ռոդրիի համար։

«Ուզո՞ւմ եմ վրեժխնդիր լինել «Ռեալից»։ Մենք գիտենք, թե որքան լավ պետք է հանդես գանք, որպեսզի հաղթենք «Ռեալին»։ Անցած մրցաշրջանում «Էթիհադում» կայացած պատասխան խաղում մենք գերիշխում էինք, սակայն պարտվեցինք 11 մետրանոցներով։ Դա մեծ հիասթափություն էր մեզ համար։

 «Ով կարող է կանգնեցնել Վինիսիուսին մեր թիմի՞ց»։ Մենք դեռ չգիտենք, թե ով է խաղալու վաղը։ Որոշումը կկայացնի Գվարդիոլան։ Մենք բազում տարբերակներ ունենք։ Չեմ կարծում, որ դա մեկ ֆուտբոլիստի խնդիրն է, քանի որ անհրաժեշտ կլինեն թիմային գործողություններ։

 «Մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ՝ «Ռեալին» կանգնեցնելու համար»։


Ամենակարդացված