«Լեգանեսի» դեմ գավաթային խաղում Լուկա Մոդրիչն ու Վինիսիուսը դրվագներից մեկում տարրաձայնություններ ունեին, ինչի արդյունքում բրազիլացին շատ դժգոհ հեռացավ խաղադաշտից եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո։
Թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խաղից հետո խոսել է կատարվածի մասին ու պաշտպանել Մոդրիչին։
«Չգիտեմ, թե ինչ է ասել Մոդրիչը, բայց միշտ պետք է անել այնպես, ինչպես ասում է Լուկան։ Ինչ վերաբերում է Վինիսիուսին, ապա ֆուտբոլային տեսանկյունից նա միշտ թարմ է ու լավն է մրցակիցների հետ պայքարում։ Նա շատ պահեր ուներ։ Հետո նա դեղին քարտ ստացավ մրցավարների հետ վիճելու համար... Որևէ նոր բան չկա». նշել է Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am