Հոդվածներ

Գվարդիոլան՝ ՉԼ վիճակահանության արդյունքների մասին
31.01.2025
1952 0

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը:

««Ռեա՞լը»... Սա արդեն դերբիի նման է: Չորս տարի անընդմեջ՝ «Ռեալի» դեմ: Կարծում եմ՝ բարդ խաղ կլինի»,- կատալոնացու խոսքը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ թիմերը կպայքարեն 1/8 եզրափակիչի ուղեգրի համար:

Առաջին դիմակայությունը կկայանա «էթիհադում»՝ փետրվարի 11/12–ին, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա «Սանտիագո Բեռնաբեուում» (փետրվարի 18/19):

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված