«Ռեալի» ֆուտբոլիստները մտածում են, որ մրցաշրջանի ավարտին Զինեդին Զիդանը կհեռանա թիմից, չնայած նրան, որ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Ինչպես հաղորդում է Goal-ը, խաղացողները կարծում են, որ ֆրանսիացի մասնագետը հոգնել է այնպիսի իրադարձությունների հետ բախվելուց, որոնք իր կառավարման տակ չեն գտնվում. վնասվածքներ, խաղացանկ, քննադատություն:
Բացի այդ, Զիդանը չունի նաև որոշ ֆուտբոլիստների վստահությունը, ինչպիսիք են, օրինակ, Մարսելոն ու Իսկոն:
Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ կհաջողվի ֆրանսիացուն համոզել աշխատել մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, սակայն տնօրենների խորհուրդը պատրաստ է ընդունել նրա ցանկացած որոշում:
Fanat, Realmadrid.am