Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված չէ Յոզուա Կիմիխի ծառայություններով։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ գերմանացի կիսապաշտպանը կապ է հաստատել «Արքայական» ակումբի հետ։
Marca-ն հերքել է այդ լուրերը։ Ըստ աղբյուրի, կողմերի միջև բանակցություններ չեն եղել։ Մադրիդյան ակումբը չի պլանավորում ձեռք բերել 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։
Հիշեցնենք, որ Կիմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչ գալիք ամառը։
Los Merengues, Realmadrid.am