Ռաուլ Ասենսիոյի առաջին մարզիչը ֆուտբոլիստին համեմատել է «Ռեալի» լեգենդ Սերխիո Ռամոսի հետ։
«Նա շատ մեծ պոտենցիալ ունի։ Նա աճել ու անցել է մի քանի էտապներով, բայց դեռ կարող է ավելի լավը դառնալ։ Նա միշտ հոգեբանական լավ վիճակում է և լավ է շարժվում խաղադաշտում։
Նա խաղում է այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին Ռամոսինն էր։ Երբեմն նրա անվախությունը վատ է անդրադառնում նրա վրա, բայց ժամանակի հետ դա կանցնի։ Նրա մոտ ամեն ինչ կստացվի, ես վստահ եմ։ «Կաստիլիայում» նա աստիճանաբար դարձավ թիմի առաջատարը։
Ես վախենում եմ համեմատություններից, քանի որ սովորաբար դա վատ է ազդում ֆուտբոլիստների վրա, բայց իսկապես, նրա խաղաոճը հիշեցնում է Ռամոսին։ Նա էմոցիոնալ տղա է ու խաղում է մեծ ցանկությամբ։ Նա առաջատար է։ Կարծում եմ, որ Ռաուլը կարող է դառնալ «Ռեալի» ավագը». նշել է Միգել Գոնսալեսը։
Los Merengues, Realmadrid.am