Կիլիան Մբապեն «Լաս Պալմասի» դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ։ Ֆրանսիացի հարձակվողը կիսվել է իր տպավորություններով։
«Այս հանդիպումը կարևոր էր մեզ համար։ Մենք գիտեինք, թե ինչ էր տեղի ունեցել «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» խաղերում։ Մենք ցանկանում էինք հաղթել ու հաղթեցինք։ Բարդ է, երբ այդքան շուտ ես գոլ բաց թողնում, բայց թիմը շատ լավ կարողացավ արձագանքել։ Կարծում եմ, որ «Ռեալի» բոլոր երկրպագուները գոհ մնացին մեր խաղից, և արդյունքում մենք դուրս եկանք առաջին հորիզոնական։
Այն, որ «Բեռնաբեուն» վանկարկում էր իմ անունը, երազանք էր։ Ես երջանիկ եմ, քանի որ ադապտացել եմ թիմին, խաղում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ, և երևում է իմ անհատականությունը։
«Ռեալում» բոլոր ֆուտբոլիստները առաջատարներ են։ Այստեղ հավաքված են միայն լավագույնները։ Մենք պետք է համախմբված լինենք, քանի որ դեռ շատ բաներ պետք է հաղթել». նշել է Կիլիանը։
Los Merengues, Realmadrid.am