«Ռեալը» աջ պաշտպանի գոտին ուժեղացնելու տարբերակներ է ուսումնասիրում մինչ Տրենտի տեղափոխությունը։
«Արքայական» ակումբում վստահ են, որ մրցաշրջանի ավարտին անգլիացին կհամալրի իրենց շարքերը։
Սակայն, թիմում կարծում են, որ ներկա պահին այդ գոտին խնդրահարույց է ու տարբերակներ են ուսումնասիրում այն ուժեղացնելու համար։
As-ի փոխանցմամբ, Պդերո Պորոն, Ջերեմի Ֆրիմպոնգը և Դենզել Դյումֆրիսը «Ռեալի» համար ճոխ տարբերակներ են, քանի որ նրանց տրանսֆերի համար հարկավոր է լինելու մեծ գումար ծախսել, բայց հաշվի առնելով Տրենտի հնարավոր տեղափոխությունը, «Սերուցքայինները» ավելի բյուջետային տարբերակ են նախընտրում։
Դիտրակվում են վարձակալության տարբերակներ, որոնցից են Ալեքս Խիմենեսը, ով «Ռեալի» սան է և Ռիս Ջեյմսը։
Հնարավոր է նաև ոչ շատ թանկարժեք տրանսֆերը (10-15 մլն եվրո)։ Հնարավոր տարբերակների թվում են Խուանլու Սանչեսը, Անդրեյ Ռացիուն, Խոն Արամբուրուն։ Վերջինիս «Ռեալ Սոսյեդադը» դժվար թե բաց թողնի նման ցածր գումարի դիմաց։
Նշվում է, որ մադրիդյան ակումբը միգուցե դիմի նաև ավելի փորձառու պաշտպանների օգնությանը, որոնց թվում են օրինակ Բենժամեն Պավարը կամ Սերժ Օրյեն։ Վերջինս այժմ առանց ակումբի է, սակայն թիմում վստահ չեն նրա պատրաստվածության աստիճանի վրա։
Los Merengues, Realmadrid.am