Մարիո Էրմոսոն չի բացառում Լա Լիգա վերադարձը։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ վնասվածքների ֆոնի վրա Մադրիդի «Ռեալը» դիտարկում է 29-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքները ձմռանը ձեռք բերելու տարբերակը։
Ես լսել եմ այդ տեղեկությունները։ Իմ ընկերներից շատերը այդ մասին ինձ ասել են։ Նմանատիպ իրավիճակ մի քանի անգամ արդեն եղել է։ Մեծ պատիվ է, երբ քեզ կապում են նման թոփ ակումբների հետ։ Ես եղել եմ «Ռեալի» ակադեմիայում ու շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ այդ ակումբը տվել է ինձ՝ իմ աճի համար։
«Ռեալի» ակադեմիայում մի շարք լավ տղաներ կան, և հուսով եմ, որ նրանք կկարողանան օգտագործել իրենց շանսը, եթե դա նրանց տրվի։
Ես 29 տարեկան եմ ու իմ կարիերայի մեծ մասն անց է կացել Իսպանիայում։ Սիրում եմ Լա Լիգայի ֆուտբոլը, և սեփական երկրում լինելը միշտ էլ հեշտ է։ Ես չեմ բացառում Իսպանիա վերադարձը». նշել է Էրմոսոն։
Los Merengues, Realmadrid.am