Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 2–5 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։
Պատմության մեջ առաջին անգամ «Ռեալը» երկու «Էլ Կլասիկոյի» ընթացքում անընդմեջ բաց թողեց 4+ գնդակ բոլոր մրցաշարերում
«Ռեալը» պաշտոնական խաղում առաջին անգամ 82 տարվա ընթացքում «Բարսելոնայի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում բաց թողեց 4 գնդակ։
«Ռեալը» առաջին անգամ Անչելոտիի գլխավորությամբ բաց թողեց 5 գնդակ։ Միևնույն ժամանակ, «Ռեալը» Անչելոտիի գլխավորությամբ 4+ գոլ է բաց թողել «Բարսելոնայի» դեմ խաղերում արդեն 4-րդ անգամ։
Մբապեն դարձավ առաջին ֆուտբոլիստը 2013/14 մրցաշրջանից ի վեր, ով «Ռեալի» կազմում իր առաջին երեք եզրափակիչներում գոլ է խփել։
Վինիսիուսն «Էլ Կլասիկոյում» իր մասնակցությունն է ունեցել «Ռեալի» վերջին 9 գոլերից 6-ում (4 գոլ և 2 գոլային փոխանցում)
Ռոդրիգոն «Ռեալի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը Իսպանիայի սուպերգավաթում գոլ է խփել տուգանային հարվածից։ Այդ գոլն, ընդհանուր առմամբ, առաջինն էր «Էլ Կլասիկոյում»՝ տուգանայինից, որը խփվել է այս մրցաշարի շրջանակներում 2012 թվականից հետո (այն ժամանակ աչքի էր ընկել Մեսսին)։