Վաղը Իսպանիայի հավաքականը Ազգերի լիգայի շրջանակներում ուժերն է չափելու Ուկրաինայի ընտրանու հետ, և իսպանացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ խոսել է նաև Սերխիո Ռամոսի մասին։
«Երիտասարդ պաշտպանները խաղում են այնպիսի ֆուտբոլիստի կողքին, ինչպիսին է Ռամոսը։ Նա բոլորի համար էտալոն է։ Երիտասարդ ֆուտբոլիստները զգում են, որ կարող են խաղալ նրա կողքին, օգնել նրան և ինչու ոչ, նաև ուղղել նրա սխալները։
Ռամոսի մակարդակի ֆուտբոլիստները նույնպես դեռ սովորելու բաներ ունեն». ասել է Էնրիկեն։
Los Merengues, Realmadrid.am