Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 2–5 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխախաղային մամուլի ասուլիսը։
«Մենք շատ վշտացած և հիասթափված ենք։ Ես հասկանում եմ, որ երկրպագուները հիասթափված են։ Գիտեի, որ պետք է ավելի լավ պաշտպանվենք՝ «Բարսելոնային» հաղթելու համար, սակայն այսօր մենք վատ աշխատեցինք ներքևի բլոկում, այնպես էլ պրեսինգի դիմելիս։ Կատալոնացիներն ավելի լավն էինք՝ այդ թվում պաշտպանվելիս։
Ընդմիջմանը ֆուտբոլիստներին ասացի, որ պետք է սկսել ֆուտբոլ խաղալ, քանի որ առաջին խաղակեսում մենք դա չարեցինք։ Ես նրանց ասացի, որ կարելի է պարտվել, բայց ոչ այս ձևով։ Մենք առաջին րոպեից վատ էինք խաղում և անգամ Շչեսնիի հեռացումը ոչինչ չփոխեց, չնայած այդ պահին մտածում էի՝ կկարողանանք խաղ վերադառնալ։
Այսպես թե այնպես, պետք է ընդունենք պարտությունը։ Պետք է առաջ նայենք, պահենք դրական դինամիկան և պատրաստվենք «Սելտայի» դեմ խաղին (16.01, 23:30 ԵԺ)»։
«Մբապեն միակ ֆուտբոլիստն էր, որն իրեն լավ դրսևորեց իրեն այսօրվա «Էլ Կլասիկոյում»։ Մնացածի մասին եկեք մոռանանք։ Լուկասը և Չուամենի՞ն, ես չեմ խոսի կոնկրետ որևէ ֆուտբոլիստի մասին, քանի որ մենք վատ էին պաշտպանվում ինչպես անհատապես, այնպես էլ՝ կոլեկտիվ»։