Մադրիդի «Ռեալը» խստորեն դատապարտում է ցանկացած վարքագիծ, որը ներառում է ռասիզմ, այլատյացություն կամ բռնություն ֆուտբոլում և սպորտում և խորապես ափսոսում է այն վիրավորանքների համար, որոնք երեկ երեկոյան մի քանի երկրպագուներ հնչեցրել են մարզադաշտի անկյուններից մեկում:
Մադրիդի «Ռեալը» հետաքննություն է սկսել այս ափսոսալի և զազրելի վիրավորանքների հեղինակներին հայտնաբերելու և բացահայտելու համար՝ համապատասխան կարգապահական և դատական միջոցներ ձեռնարկելու նպատակով։