ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն իր նախկին խաղընկեր Սերխիո Ռամոսի հետ քննարկել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը:
L’Équipe-ի հաղորդմամբ՝ Սերխիոն ֆրանսիացուն օգնել է նաև Իսպանիայի մայրաքաղաքում տուն փնտրելու հարցում:
Սերխիո Ռամոսը «Ռեալի» լեգենդ է և 2006-2021-ին պաշտպանել է ակումբի գույները. հիմա նա հանդես է գալիս «Սևիլիայում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիան Մբապեն նախնական պայմանագիր է կնքել մադրիդյան գրանդի հետ ու ամռանը թիմը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակով:
Fanat, Realmadrid.am