Մարիո Խիլան ամռանը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։
Խիլան «Ռեալի» ակադեմիային է միացել 2019 թվականին, իսկ 2022-ին նրա տրանսֆերային իրավունքների 50%-ը վաճառվել է «Լացիոյին» 6 մլն եվրոյի դիմաց։ Նրա տրանֆերային իրավունքների կեսը շարունակում է մնալ «Ռեալի» տիրապետության տակ։
Այդպիսով, ակումբը կարող է հետ վերադարնձել իր սանին՝ վճարելով միայն տրանֆերային արժեքի կեսը։ Այս պահին Transfermarkt-ը իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 28 մլն եվրո։ 24-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը աճել է 18 մլն-ով, ինչի արդյունքում նա դարձել է Ա Սերիայի ամենաթանկարժեք իսպանացին։
Չնայած այն ամենին, որ «Արքայական» ակումբը պաշտպանությունում խնդիրներ ունի, նրանք միգուցե ձմռանը որևէ տրանսֆեր չիրականացնեն՝ հույս դնելով Դավիդ Ալաբայի վերադարձի վրա։
Այս մրցաշրջանում Խիլան «Լացիոյի» կազմում մասնակցել է 13 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am