Հոդվածներ

Դանի Սեբալյոսը վնասվածք է ստացել
08.05.2023
1651 0

Իսպանական Marca-ի փոխանցմամբ, «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մկանային վնասվածք է ստացել։

Իսպանացին որոշակի անհարմարություններ ունեցել է գավաթի եզրափակչից առաջ, սակայն կարևորություն չի տվել դրան։ Կարծես թե ամեն բան դեպի վատն է գնացել։ 

Սեբալյոսը բաց կթողնի մայիսի 9-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» և մայիսի 13-ին կայանալիք «Խետաֆեի» դեմ հանդիպումները։ 

Լավագույն դեպքում նա կարող է շարք վերադառնալ «Սիթիի» դեմ պատասխան հանդիպմանը։

Los Merengues, Realmadrid.am