«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» հետ դիմակայության և «Ռեալ»՝ հնարավոր տեղափոխության մասին:
«Մեզ դժվարին խաղ է սպասվում «Բավարիայի» դեմ: Ընդհանրապես կցանկանայի` հանդիպեինք «Ռեալին», որպեսզի փոխվեի խաղաշապիկներով:
Մանկուց երազել եմ «Ռեալում» հանդես գալու մասին: Դա իմ կարիերայի գլխավոր նպատակն է, ու ամեն ինչ կանեմ այն իրականացնելու համար»,- սերբ ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Nova TV-ն:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչն անցկացրել է 17 հանդիպում ու հեղինակել 4 գոլ:
Fanat, Realmadrid.am