«Կաստիլյայի» կիսապաշտպան Անտոնիո Բլանկոն մրցաշրջանը կշարունակի «Ռեալի» առաջին թիմում, տեղեկացնում է COPE-ի լրագրող Արանչա Ռոդրիգեսը:
Նշվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը փոխարինելու է Մարտին Էդեգորին, ով արդեն տեղափոխվել է «Արսենալ»:
Հատկանշական է, որ Բլանկոն հայտնվել էր Իսպանիայի Գավաթի խաղարկության՝ «Ալկոյանոյի» հետ հանդիպման հայտացուցակում:
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ իսպանացին անցկացրել է 9 հանդիպում ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am