«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայում տոնած հաղթանակների մասին:
«Երբ մի անգամ հաղթում ես Չեմպիոնների լիգայում, ցանկանում ես դա անել նորից ու նորից: Երբեմն հաղթանակների միջև տարիներ են անցնում, ու դա բնական է, քանի որ մյուս ֆուտբոլիստները նույնպես ձգտում են հաջողության: Ցանկանում եմ 5-րդ անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը»,- գերմանացու խոսքերը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Կրոսը Չեմպիոնների լիգայում 3 անգամ հաղթել է «Ռեալի» հետ, 1 անգամ՝ «Բավարիայի»:
Fanat, Realmadrid.am