Յոսիպ Իլիչիչը նշել է, թե ինչով է «Ռեալն» իրեն զարմացնում։
«Ատալանտայի» նախկին և «Մարիբորի» ներկայիս ֆուտբոլիստը կիսվել է 2020/21 մրցաշրջանում «Ռեալ»- «Ատալանտա» դիմակայության մասին իր հիշողություններով։
«Առաջինը, որ գալիս է մտքիս, իմ՝ փոխարինման դուրս գալն էր... Եվ նորից հեռացա։ Մենք մնացինչ տաս հոգով։ Ես փոքրի ինչ վիճեցի մարզչի հետ։ Ես այն ֆուտբոլիստն էի, ով պետք է գնդակ պահեր, բայց տաս հոգով դա անելը բարդ էր։
Հիշարժան է նաև այն, որ խաղի ընթացքում մեզ երբեմն թվում էր, որ մենք ավելի ուժեղ ենք «Ռեալից», սակայն դա այդպես չէր։ Դուք խաղում եք պատմության ուժեղագույն ակումբի դեմ, ամենանշանակալից ակումբի։ Նրանց ընդամենը մեկ միլիմետր է պետք հանդիպման ընթացքը փոխելու համար։
Զարմանալի է, թե ինչպես կարող է նման հզոր ակումբը այդքան տանջվել ու վերջում հաղթել։ Նրանց դեմ խաղալիս հասկանում ես, թե ինչումն է հարցը։ Երևի այդ մարզաշապիկը կրելը իրենից ինչ որ առանձնահատկություն է ներկայացնում։ Ես երբեք չեմ լսել, որ ինչ որ մեկը ցանկանա հեռանալ «Ռեալից». նշել է Իլիչիչը։
Los Merengues, Realmadrid.am