Բուքմեյքերները մեկ օրվա ընթացքում զգալիորեն կրճատել են Օլիսեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության գործակիցները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիլիան Մբապեն Մունդիալի ընթացքում փորձել է համոզել իր համերկրացուն տեղափոխվել «Արքայական» ակումբ, և դա դրական ազդեցություն է ունեցել։
Օլիսեն ցանկանում է հանդես գալ «Ռեալի» կազմում գլխավորապես ՉԼ-ն հաղթելու համար։ Նա կարծում է, որ «Սերուցքայինների» հետ նա ավելի մեծ շանսեր ունի դա անելու, քան «Բավարիայի»։
Մեկ օրվա ընթացքում նրա՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության գործակիցը 15.00-ից հասել է 1.90։ Տրանսֆերը մոտ 8 անգամ ավելի հավանական է դարձել։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն