«Ատլետիկի» դարպասապահ Խուլիեն Ագիրեսաբալան մեկնաբանել է «Ռեալի» դեմ խաղում հետ մղած 11 մետրանոցը։
Երեկ բասկյան ակումբը սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Սերուցքայինների» նկատմամբ, իսկ հանդիպման 68-րդ րոպեին Ագիրեսաբալան հետ մղեց Կիլիան Մբապեի իրացրած 11 մետրանոցը հարվածը։
«Մեր օրերում նմանատիպ իրավիճակները շատ լավ են վերլուծվում։ Կուլիսների հետևում դարպասապահների մարզիչը հսկայական աշխատանք է տանում։
«Էնֆիլդի» 11 մետրանոցը տեսնելուց հետո մտածեցի, որ ցատկելու եմ նույն ուղղությամբ, ու բարեբախտաբար կարողացա հետ մղել հարվածը։ Բելինգեմը հարվածելիս ավելի շատ է նայում դարպասապահին, իսկ Մբապեի պարագայում ես գիտեի, թե որ ուղղությամբ է նա հարվածելու». նշել է «Ատլետիկի» դարպասապահը։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» դեմ խաղում ևս Կիլիանը վրիպես 11 մետրանոց նշակետից։
Los Merengues, Realmadrid.am