Քիչ առաջ կայացավ 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։
Արարողությունը տեղի է ունեցել Մայամիում։
Մրցաշարն առաջին անգամ կանցկացվի նոր ֆորմատով, որին կմասնակցեն 32 ակումբներ։
Ներկայացնում ենք բոլոր խմբերը։
Խումբ A: «Պալմերյրաս» (Բրազիլիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Ալ-Ահլի» (Եգիպտոս), «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)
Խումբ B: «ՊՍԺ» (Ֆրանսիա), «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա), «Բոտաֆոգո» (Բրազիլիա), «Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ)
Խումբ C: «Բավարիա» (Գերմանիա), «Օկլենք Սիթի» (Նոր Զելանդիա), «Բոկա Խունիորս» (Արգենտինա), «Բենֆիկա» (Պորտուգալիա)
Խումբ D: «Ֆլամենգո» (Բրազիլիա), «Էսպերանս» (Թունիս), «Չելսի» (Անգլիա), «Լեոն» (Մեքսիկա)
Խումբ E: «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա), «Ուրավա Րեդ Դայմոնդս» (Ճապոնիա), «Մոնտերեյ» (Մեքսիկա), «Ինտեր» (Իտալիա)
Խումբ F: «Ֆլումինենսե» (Բրազիլիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Ուլսան Հենդայ» (Հարավային Կորեա), «Մամելոնդի Սանդաունս» (Հարավաֆրկյան հանրապետություն)
Խումբ G: «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Վիդադ» (Մարոկո), «Ալ-Աին» (ԱՄԷ), «Յուվենթուս» (Իտալիա)
Խումբ H: «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Ալ-Հիլալ» (Սաուդիան Արաբիա), «Պաչուկա» (Մեքսիկա), «Ռեդ Բուլ Զալզբուրգ» (Ավստրիա)։
ԱԱԱ 2025-ը տեղի կունենա ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում։
Los Merengues, Realmadrid.am