Հոդվածներ

Էդեգոր. «Կխաղամ այնտեղ, որտեղ կցանկանա Զիդանը»
07.10.2020
1808 0

Մարտին Էդեգորը խոսել է իր խաղի բազմազանության մասին։ 

«Մենք գրեթե չենք խոսում իմ խաղային դիրքի մասին։ Ես կարող եմ խաղալ տարբեր խաղային սխեմաներով և տարբեր դիրքերում։

Կխաղամ այնտեղ, որտեղ կցանկանա «Ռեալը»։ Ինձ համար կարևորը խաղաժամանակ ստանալն է, և կապ չունի, թե որ դիրքում կխաղամ։ 

Հաճելի տեսնել, թե ինչ վերաբերմունք է ցուցադրում «Ռեալը» իր երիտասարդ ֆուտբոլիստներին». ասել է Էդեգորը։

Նախորդ մրցաշրջանում նորվեգացին իրեն շատ լավ դրսևորեց «Ռեալ Սոսյեդադի» կազմում, ինչը ստիպեց «Ռեալին» ժամանակից շուտ վերադարձնել նրան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված