Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հիացած չէ հավաքական գլխավորելու մտքից:
«Կարծում եմ՝ «Ռեալը» կարիերայիս վերջին ակումբն է: Ինձ այդքան էլ դուր չի գալիս ազգային հավաքական գլխավորելու միտքը, քանի որ այդկերպ կկորցնեմ այն, ինչն ինձ շատ է դուր գալիս»,- իտալացու խոսքը փոխանցում է ESPN-ն:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Կառլո Անչելոտին «Արքայական ակումբի» հետ դարձել էր Չեմպիոնների լիգայի ու Լա լիգայի հաղթող:
Fanat, Realmadrid.am