Դիմիտար Բերբատովի խոսքերով Լուկա Մոդրիչը համարվում է վերջին տասնամյակի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և նա կարող է դեռ երկար ժամանակ հանդես գալ բարձր մակարդակով, չնայած այն բանին, որ արդեն 35 տարեկան է։
«Կասկած չունեմ, որ Մոդրիչը վերջին տասնամյակի 3-4 լավագույն կիսապաշտպաններից մեկն է։ Նա իսկական հրաշագործ է և գտնվում է Չավիի ու Ինիեստայի մակարդակի վրա։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ Մոդրիչին հաջողվել է նվաճել ոսկե գնդակը Մեսիի ու Ռոնալդուի դարաշրջանում։
Նրա գլխավոր ուժը իր տեխնիկան ու խաղը շատ լավ կարդալու հմտություններն են։ Նա արդեն 35 տարեկան է, բայց կարող է խաղալ բարձր մակարդակով դեռ մի քանի տարի։ Եթե նա շարունակի աշխատել այնպես, ինչպես հիմա է անում, ապա դեռ մի քանի տարի մենք կարող ենք տեսնել լավագույն Մոդրիչին, և դա հիանալի կլիներ». ասել է Բերբատովը։
Los Merengues, Realmadrid.am