«Ռեալը» մտադիր է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի քանի գործարք իրականացնել։
As-ի փոխանցմամբ, ներկա պահին կան 4 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային իրավունքները ամռանը «Արքայական» ակոււմբը կարող է ձեռք բերել։
Առաջին հերթին «Ռեալը» ցանկանում է ազատ գործակալի կարգավիճակով թիմ հրավիրել Ջոնաթան Տային («Բայեր»), Տրենտ Ալեքսանդր-Արնոլդին («Լիվերպուլ»), և Ալֆոնսո Դևիսին («Բավարիա»)։
Բացի այդ, «Սերուցքայինները» մտադիր են ձեռք բերել «Բայերի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ֆլորիան Վիրցի տրանսֆերային իրավունքներն ու արդեն կապ են հաստատել նրա հետ։ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 130 մլն եվրո։
Նշվում է, որ Տայի ու Վիրցի գործարքների իրականացման հարցում մեծ դեր կարող է խաղալ այն փաստը, որ Կարլո Անչելոտիին փոխարինողի հիմնական թեկնածուն «Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն է։
Los Merengues, Realmadrid.am