«Ռեալի» երկու ֆուտբոլիստներ իրենց հիանալի են դրսևորում Լոնդոնի «Արսենալի» կազմում, և հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն նշել է այն պայմանները, որոնց դեպքում այդ ֆուտբոլիստները վերջնականորեն կտեղափոխվեն «Արսենալ»։
«Ներկա պահին դա միայն հասարակ վարձակալություն է, և այդ պայմաններում «Արսենալը» քիչ շանսեր ունի Էդեգորի ամբողջական տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու։ Ամեն ինչ պարզ կլինի մրցաշրջանի ավարտին, երբ թիմերի ղեկավարները հանդիպում ունենան։ Հիմնական գործոնը լինելու է Զինեդին Զիդանի որոշումը։
«Արսենալում» գոհ են երիտասարդ ֆուտբոլիստի ցուցադրած խաղով և մարզումների ընթացքում կատարած աշխատանքով։
Եթե Զիդանը մնա «Ռեալում», ապա նորվեգացու համար բարդ է լինելու վերադառնալ և տեղ գտնել «Սերուցքայինների» հիմնական կազմում։
Նույնը վերաբերում է նաև Սեբալյոսին, ուստի ամեն բան կախված է Զինեդին Զիդանի որոշումից». ասել է Ռոմանոն։
Los Merengues, Realmadrid.am