Հոդվածներ

Onda Cero. ՊՍԺ-ն պայմանագիր է առաջարկել Ռամոսին
25.01.2021
2047 0

«Ռեալը» դեռևս չի երկարաձգել թիմի ավագ Սերխիո Ռամոսի պայմանագրի ժամկետը:

Ինչպես հաղորդում է Onda Cero-ն, ՊՍԺ-ն երեք տարվա պայմանագիր է առաջարկել իսպանացի պաշտպանին՝ տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Ռամոսը որոշել է չբանակցել ակումբների հետ՝ սպասելով «սերուցքայինների» ղեկավարության առաջարկին:

34-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռամոսն անցկացրել է 14 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված