Հոդվածներ

Ռոդրին՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր, Վինիսիուս Ժունիորի արձագանքը
29.10.2024
5262 0

Կայացավ «Ոսկե գնդակի» շնորհման արարողությունը, որի արդյունքում մրցանակը բաժին հասավ «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Ռոդրիին։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որը այսպես է արձագանքել․ «Անհրաժեշտության դեպքում 10 այսպիսի մրցաշրջան կանցկացնեմ։ Նրանք պատրաստ չեն»։

Հիշեցնենք, որ այս տարի պատմության մեջ առաջին անգամ «Ոսկե գնդակը» France Football–ը շնորհում էր ՈՒԵՖԱ–ի հետ համատեղ։

Հաշվի առնելով ՈՒԵՖԱ–ի և «Ռեալի» լարված հարաբերությունները՝ դժվար չէ կռահել, թե ինչու մրցանակը բաժին չհասավ ամենաարժանիին՝ Վինիսիուս Ժունիորին։