Մադրիդի «Ռեալի» որոշ հեղինակավոր դեմքեր «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (0–4) կարծիք են հայտնել, որ Կառլո Անչելոտին պետք է հեռանա թիմից, հաղորդում է Relevo–ն։
Ղեկավարությունը դժգոհ է իտալացու ամենօրյա աշխատանքից, ինչպես նաև չի հասկանում, թե ինչու երիտասարդ ֆուտբոլիստները շանս չեն ստանում։
Ղեկավարությունը գնահատում է Կառլոյի ներդրումը ակումբի հաջողություններում, սակայն կարծում է, որ թիմում նրա ժամանակը եկել է ավարտին։
Բացի այդ, աղբյուրը հայտնում է, որ ակումբի հանդերձարանում սկսում է աճել լարվածությունը, ինչը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու։
Հիշեցնենք, որ Անեչլոտին միակ մարզիչն է, որը 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան (երկու անգամ «Միլանի» հետ, երեք անգամ՝ «Ռեալի»), ինչպես նաև միակ մարզիչն է, որը թիմերին հասցրել է 6 եզրափակիչի (2003, 2005, 2007, 2014, 2022, 2024)։