Լա լիգայի 26-րդ տուրի՝ «Ատլետիկո» - «Ռեալ» հանդիպումը սպասարկելու է Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը:
Հատկանշական է, որ այս մրցավարը «արքայական» ակումբի հանդիպումներում աշխատել է 25 անգամ. 4 անգամ հեռացրել է «սերուցքայինների» ֆուտբոլիստներին և նույնքան անգամ 11-մետրանոց նշանակել «Ռեալի» դարպասին, 5 անգամ էլ նշակետը ցույց է տվել մրցակիցների տուգանային հրապարակում:
Էրնանդես Էրնանդեսը «Ատլետիկոյի» խաղերը սպասարկել է 19 անգամ. ի օգուտ նշանակվել է 7 11-մետրանոց հարված, ի վնաս՝ 4:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո» - «Ռեալ» խաղը կայանալու է մարտի 7-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին:
Fanat, Realmadrid.am