Մադրիդի «Ռեալն» ըմբռնումով է մոտեցել Կիլիան Մբապեի՝ քթի վիրահատությունը հետաձգելու որոշմանը:
AS-ի հաղորդմամբ՝ «Սերուցքայինները» վստահ են, որ Եվրո-2024-ի ավարտից հետո ակնկալվող վիրահատությունն աշխարհի չեմպիոնին չի խանգարի մասնակցել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Մբապեն քթի կոտրվածք էր ստացել Ավստրիայի դեմ խաղում ու բաց թողել Նիդերլանդների հետ հանդիպումը:
Fanat, Realmadrid.am