Երեկ Անդրես Ինիեստան հայտարարեց ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելու մասին։
«Բարսելոնան» հատուկ միջոցառում էր կազմակերպել՝ նվիրված իր լեգենդին։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև «Ռեալի» սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն։
Նշվում է, որ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան միջոցառման ընթացքում որևէ բառ չի փոխանակել Բուտրագենիոյի հետ։ Հավանաբար դա կապված է ակումբների միջև վերջին շրջանում տիրող վատ հարաբերությունների հետ։
Նշվում է նաև, որ Լապորտան չի զրուցել թիմի նախկին գլխավոր մարզիչ Չավիի հետ։ Վերջինս զերծ է մնացել նույնիսկ Դեկուի, Բոյան Կրկիչի և Հանսի Ֆլիկի հետ խոսելուց։
Los Merengues, Realmadrid.am