Լա լիգայի 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ատլետիկոյին»:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Մենք Լա լիգայում չենք պարտվում 39 անընդմեջ խաղում՝ «Ատլետիկոյին» զիջելուց հետո՞, մադրիդյան դերբիները միշտ դժվար են ստացվում։ «Ռեալի» ու «Ատլետիկոյի» միջև խաղերը շատ մրցունակ են և գրավիչ։ Մեզ դժվար հանդիպում է սպասվում։
«Ատլետիկոն» լավացրել է իր արդյունքները նախորդ մրցաշրջանի հետ համեմատ, ինչպես նաև ուժեղացրել կազմը։ «Հնդկացիները» կմրցեն մեզ հետ և «Բարսելոնայի» հետ՝ չեմպիոնական տիտղոսի համար։
«Մենք իսկապես շատ դեղին քարտեր ենք ստանում։ Ես ֆուտբոլիստներին արդեն ասել եմ, որ նրանք պետք է վերահսկեն իրենց էմոցիաները»։
«Կամավինգան կարող է մասնակցել վաղվա խաղին։ Նա խաղադաշտում կարող է անցկացնել 90 րոպե կամ խաղաժամանակ չստանալ։ Տեսնենք»։
«Բելինգե՞մը, Մբապեի բացակայության պայմաններում նրա դիրքն այլ կլինի։ Մենք կսպասենք և կտեսնենք, թե ինչպես է Ջուդը ցուցադրում իրեն։ Այսպես թե այնպես, մենք սովոր ենք առանց Կիլիանի խաղալուն, քանի որ նախորդ մրցաշրջանում նա մեզ հետ չէր։ Վստահ եմ, որ մենք գլուխ կհանենք»։
«Մենք բարելավվել ենք մեր խաղը և դա դուք կարող եք նկատել մեր վերջին հանդիպումներում»։
«Մենք կարող ենք խաղալ 4–4–2 կամ 4–3–3 սխեմայով, դա կարևոր չէ։ Մենք պարզապես ցանկանում ենք տեսնել մի թիմ, որը նվիրված է իր գործին և խաղում է միասնական»։
Վինիսիուսն արժանի է «Ոսկե գնդակին»։ Կարծում եմ, որ հենց նա կստանա այդ մրցանակը։ Վինին նախորդ մրցաշրջանում օգնեց մեզ հաղթել ՉԼ–ն՝ գոլերով խփելով կիսաեզրափակիչում և եզրափակիչում»։
«Կա տեղեկություն, որ «Ատլետիկոյի» որոշ երկրպագուներ առաջիկա դերբիին գալու են դիմակներով, որպեսզի ռասիստական արտահայտություններ հնչեցնելու համար խուսափեն պատժից։ Այնուամենայնիվ, մենք միայն կենտրոնացած ենք վաղվա խաղում հաղթանակի հասնելու ուղղությամբ։ Եթե նման միջոցառում կայանա, դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները»։