Հոդվածներ

Անչելոտի․ «Նա մեղավոր չէ մեր բաց թողնված գոլերում»
25.09.2024
911 0

Իսպանիայի առաջնության 7–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 3–2 հաշվով հաղթեց «Ալավեսին»։

«Սերուցքայինների» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը

«Այսօր մենք շատ լավ դրևսրեցինք մեզ հանդիպման 60 րոպեների ընթացքում և դա մեզ վստահություն է հաղորդում։ Չէինք ցանկանում նման վերջնամաս, բայց նման բաներ լինում են ֆուտբոլում։ Երբ մտածում եք, որ հանդիպման ելքը վճռված է, բավական է մեկ սխալ, որպեսզի մրցակիցը գոլ խփի և ավելի վստահ զգա իրեն»։

«Մենք դեռ սովոր չենք մրցավարների նոր քաղաքականությանը՝ կապված դեղին քարտերի հետ։ Մենք շատ դեղին քարտեր ենք ստացել այս մրցաշրջանում, սակայն որոշները կարող էին չլինել։

Մոդրիչի դեղին քա՞րտը, դժվար է պատասխանել այդ հարցին, քանի որ Լուկան միակն է, որը կարող է շփվել մրցավարի հետ, քանի որ թիմի ավագն է։ Միայն մրցավարը կարող է պատասխանել, թե ինչու դեղին քարտ ցույց տվեց»։

«Էնդրիկի՝ հավանական կարմիր քա՞րտը, չեմ կարող ասել, քանի որ չեմ տեսել այդ պահը»։

«Ես խաղադաշտ մտցրի Վալյեխոյին, որպեսզի Միլիտաոն հանգստի հնարավորություն ստանա։ Խեսուսը մեղավոր չէ մեր բաց թողնված գոլերում։ Ցանկանում էի Խակոբոյին մտցնել Ռյուդիգերի փոխարեն, սակայն «Ալավեսի» երկրորդ գոլից հետո որոշեցի Անտոնիոյին թողնել խաղադաշտում»։

«Ամեն խաղում Բելինգեմն ավելի լավն է դառնում։ Այսօր նա գոլային փոխանցում կատարեց Մբապեին։ Ես Բելինգեմին խնդրում եմ կատարել իմ հանձնարարականները, այլ ոչ թե գոլեր խփել»։


Ամենակարդացված