Հոդվածներ

Բեյլը կարող է ավարտել կարիերան, եթե Ուելսը չնվաճի ԱԱ 2022-ի ուղեգիր
08.01.2022
1818 0

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը որոշումը իր ապագայի վերաբերյալ կախված կլինի Ուելսի հավաքականի արդյունքներից։ 

The Athletic-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» բանակցություններ չի վարում Բեյլի հետ՝ նոր պայմանագիր կնքելու համար։  Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, և սպասվում է, որ ուելսցին կմնա «Ռեալում» մինչ պայմանագրի ժամկետի ավարտը։ 

Նշվում է, որ Բեյլը իր ապագայի վերաբերյալ որոշումը կկայացնի Ավստրիայի ընտրանու դեմ դիմակայությունից հետո, որտեղ պարզ է դառնալու, թե ով է մասնակցելու ԱԱ 2022-ին։ 

Եթե Ուելսը նվաճի ԱԱ 2022-ի ուղեգիր, ապա Բեյլը ամռանը իր համար նոր ակումբ կփնտրի, որպեսզի պատրաստ լինի այդ մրցաշարին։ Նշվում է, որ այդ պարագայում դժվար թե Գարեթը թոփ ակումբ տեղափոխվի։ 

Հակառակ պարագայում Բեյլը կարող է ավարտել իր կարիերան։ Հիմնական պատճառը այն է, որ ֆուտբոլիստը արդեն իսկ ֆինանսապես ապահովված է։ 

Բեյլը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից։ «Սերուցքայինների» կազմում նա 4 անգամ դարձել է ՉԼ-ի և երկու անգամ Լա Լիգայի հաղթող։

Los Merengues, Realmadrid.am