Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն․ Անդրեյ Լունին
13.09.2024
1484 0

Մադրիդի «Ռեալը» և Անդրեյ Լունինը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։

Լունինը «Ռեալ» է ժամանել 2018 թվականին` 19 տարեկանում և 2020 թվականից հանդես է գալիս հիմնական թիմի կազմում: «Ռեալի» մարզաշապիկը պաշտպանելու ընթացքում նա նվաճել է 10 տիտղոս՝ 2 Չեմպիոնների լիգա, 1 Աշխարհի ակումբային առաջնություն, 2 Եվրոպայի սուպերգավաթ , 2 լիգա, 1 Իսպանիայի գավաթ և 2 Իսպանիայի սուպերգավաթ:

Լունինը Ուկրաինայի հավաքականի դարպասապահն է և մասնակցել է նաև Եվրո 2024-ին: Նա հավակնում է նվաճել Յաշինի մրցանակը, որը տրվում է մրցաշրջանի լավագույն դարպասապահին։ 2023/24 մրցաշրջանում նրա ելույթները հիմնարար նշանակություն ունեցան «Ռեալի» համար՝ երեք տիտղոս՝ Չեմպիոնների լիգա, Լա լիգա և Իսպանիայի սուպերգավաթ նվաճելու հարցում։


Ամենակարդացված