Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կարող է կարիերան շարունակել «Ռեալում»:
Bild-ի հաղորդմամբ՝ մյունխենյան գրանդը բարելավված պայմաններով համաձայնագիր է առաջարկում գերմանացուն, որի գործող պայմանագիրն ավարտվում է 2025-ին:
«Արքայական ակումբը» մտադիր է օգտվել ստեղծված իրավիճակից: Մուսիալայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»:
Վերընշված ակումբներն ավելի կակտիվանան, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ:
Fanat, Realmadrid.am