Հոդվածներ

Ազարը կարող է վիրահատության ենթարկվել
16.03.2021
1891 0

Էդեն Ազարը կարող է վիրահատության ենթարկվել։ 

Ինչպես նշում է Marca-ն, բելգիացին դեռ խնդիրներ ունի կոճի հատվածում, որն էլ հնարավոր է բոլոր մկանային վնասվածքների պատճառն է։ 

Նշվում է, որ բոլոր խնդիրներից խուսափելու համար Ազարին կարող են վիրահատել։ 

Ներկա պահին ֆուտբոլիստի գործակալը բանակցում է «Ռեալի» հետ դրա շուրջ, և ամենայն հավանկանությամբ ակումբը կտա իր համաձայնությունը։ Եթե դա տեղի ունենա, ապա Ազարը ստիպված կլինի բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը, իսկ Եվրո 2020-ին նրա մասնակցությունը կհայտնվի հարցականի տակ։ 

Հիշեցնենք, որ Ազարը մեկ անգամ արդեն վիրահատվել է, բայց կարծես թե խնդիրը շարունակում է անհագստացնել բելգիացուն։ 

Los Merengues, Realmadrid.am