• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆերլան Մենդին վնասվածք է ստացել ու բաց կթողնի Ֆրանսիայի հավաքականի առաջիկա խաղերը

Հոդվածներ

Ֆերլան Մենդին վնասվածք է ստացել ու բաց կթողնի Ֆրանսիայի հավաքականի առաջիկա խաղերը
02.09.2024
1020 0

«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին վնասվածք է ստացել ու բաց կթողնի Ֆրանսիայի հավաքականի սեպտեմբերյան հանդիպումները։ 

Մենդին Կիլիան Մբապեի և Օրելիեն Չուամենիի հետ մեկնել էր Ֆրանսիա, որտեղ մասնակցելու էր հավաքի, սակայն վնասվածք է ստացել ու ստիպված եղել վերադառնալ Մադրիդ։ Հավաքականի բժիշկների փոխանցմամբ, Մենդիի մոտ աջ ոտքի մկանային ծանրաբեռնվածություն է, սակայն նրա վնասվածքի մասին ավելի ստույգ ինֆորմացի կլինի այսօր՝ «Ռեալի» բազայում անցկացվելիք բուժզնման արդյունքում։

«Բետիսի» դեմ խաղում Ֆերլանի խաղադաշտում անցկացրեց 65 րոպե, որից հետո նրան փոխարինեց Ֆրան Գարսիան։ 

Դիդյե Դեշամը հայտարարել է, որ Մենդիի փոխարեն հավաքական է հրավիրվել «Ասթոն Վիլայի» պաշտպան Լյուկա Դինը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված